
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 1.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 3 097.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 1.9%-ով։
Մասնավորապես ՋԷԿ-երի կողմից արտադրվել է 838.8 մլն կՎտ ժամ՝ 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ -10.8%։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 4.6%-ով և կազմել 991.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները չեն փոխվել՝ 1 266.1 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուների արտադրության ծավալները կրճատվել են 52.6%-ով և կազմել 0.9 մլն կՎտ ժամ։