Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ucom. ամառային տեխնոլոգիական ճամբարը հրաժեշտ տվեց 300 պատանի ինժեներների առաջին հոսքին
20/07/2016 16:29
Կիսվել

Ucom. ամառային տեխնոլոգիական ճամբարը հրաժեշտ տվեց 300 պատանի ինժեներների առաջին հոսքին

9-13 տարեկան 300 դպրոցականներից բաղկացած առաջին հոսքը հրաժեշտ տվեց Հանքավանում անցկացվող յոթօրյա տեխնոլոգիական ճամբարին։ Ամառային ճամբարն իրականացվում է 600 դպրոցականների համար՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները և մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները: Ամառային ճամբարի առաջին հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ և ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետևելու կարողությունը։ Թիմերից 13-ը կարողացել են հաջողությամբ լուծել իրենց առջև դրված խնդիրները:

Հայաստանյան տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից ժամանած պատանիները ստեղծել են նաև եռաչափ (3D) տպիչ, որը ամառային տեխնոլոգիական ճամբարի 300 մասնակիցների անունից նվիրել են Արցախի Վանք գյուղի դպրոցին։

Տեխնոլոգիական ճամբարի պատանիներն ակտիվորեն մասնակցել են հայրենաճանաչությանն ուղղված արշավների, լողի, ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումների:

«Մեզ համար ուրախալի է և ոգևորիչ, որ անապահով ընտանիքների երեխաները և մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները հնարավորություն ունեն միմյանց հետ կիսվելու ինժեներական հմտություններով: Այս ճամբարը վառ օրինակն է մեր ընկերության այն համոզման, որ անկախ մարդու սոցիալական կարգավիճակից, կրթությունը և գիտելիքը, թերևս, լավագույն հիմքն են ցանկացած կարևոր գործի: Ucom-ը, որպես հայկական ընկերություն, մշտապես լինելու է նման նախագծերի աջակից, որոնք այսօր բոլորիս աշխատանքի ծիլերն են ցուցադրում, իսկ վաղը լինելու են Հայաստանի տեխնոլոգիական առաջխաղացման հիմքը», – ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն՝ Տիգրան Սաֆարյանը։

Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը նշել է, – «Վորլդ Վիժնը տարիներ շարունակ երեխաների համար ամառային ճամբարներ է կազմակերպում: Մենք հավատացած ենք, որ այս տարի ևս երեխաները վառ հիշողությունների ու տպավորությունների հետ մեկտեղ տուն են տանում նաև ինժեներական նոր գիտելիքներ ու հմտություններ»:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ինժեներական լաբորատորիաների հիմնումը՝ գիտելիքի փուլն է: Գիտելիքին հաջորդում է երեխաների պրակտիկ համագործակցությունը, որի հիմքը նմանատիպ ճամբարների գործարկումն է:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75