
Apple-ը iPhone 7-ի փոխարեն կթողարկի iPhone 6SE մոդելը
Ինչպես հայտնի է, գալիք սեպտեմբերին Apple-ը պատրաստվում է թողարկել iPhone-ի հերթական մոդելը՝ ենթադրաբար iPhone 7, սակայն չինական աղբյուրների պնդմամբ սմարթֆոնի հերթական մոդելը կանվանվի ոչ թո iPhone 7, այլ iPhone 69SE:
Չինական աղբյուները հիմնվում են նոր iPhone-ների ստվարաթղթե տուփերին տպված տեղեկատվության վրա։ Պետք է նշենք, որ վերոնշյալ տեղեկատվության ապացույցներ դեռևս չկան, սակայն պետք է հիշեցնենք նաև այն տեղեկատվության մասին, որի համաձայն Apple-ը պատրաստվում է iPhone-ների արտադրության երկամյա ցիկլը փոխարինել եռամյա ցիկլով։
Որոշ փորձագետներ Apple-ի նման որոշման պատճառ են համարում այն, որ կորպորացիան նոր սմարթֆոնում չի կարողացել ապահովել նորարարությունների բավական քանակ, ինչն էլ նրանց դրդել է սմարթֆոնը դիտարկել որպես iPhone 6S-ի կատարելագործված տարբերակ։