Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Օգոստոսի 20-ից Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը
17/08/2016 16:30
Կիսվել

Օգոստոսի 20-ից Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի օգոստոսի 5-ի N2459-95 գրությամբ ներկայացված առաջարկությունները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2016 թ. օգոստոսի 17-ին ստորագրել է հրաման Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից և դրանցից երկու կիլոմետր հեռավորությամբ) թույլատրվում է հետևյալ որսատեսակների սիրողական որսը`

1) լոր –2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

2) աղավնի (թխակապույտ և անտառային)–2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

3) կտցար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)– 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

4) արտույտ (դաշտային, տափաստանային)- 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

5) սարյակ (սովորական) – 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

7) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) –2016 թվականի սեպտեմբերի 15-ից  մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

8) քարակաքավ- 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

9) աղվես – 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

2016-2017 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

Նախարարի նույն հրամանով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետը պետք է կազմակերպի կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետն էլ պետք է որսաշրջանի ընթացքում ապահովի կնքված պայմանագրերի հիման վրա տրվող, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից կնքված սիրողական որսի կտրոնների տրամադրման գործընթացը /ըստ տարածաշրջանի/, հաշվառումը և անհրաժեշտ վերահսկողությունը՝ օրինախախտումները կանխելու նպատակով, ինչպես նաև սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարին ներկայացնի հաշվետվություն սիրողական որսի վերահսկողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62