Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Հովիկ Աբրահամյանն այցելել է Մեղրի
18/08/2016 10:33
Կիսվել

Հովիկ Աբրահամյանն այցելել է Մեղրի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում: Նշվել է, որ Իրանի հետ վիզայի ռեժիմի վերացման արդյունքում էականորեն ավելացել են ուղևորափոխադրումները, ինչի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին նվազագույնի հասցնել մաքսակետով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ, շարունակել բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Մեղրիի տարածաշրջանի այն հատված, որտեղ առաջիկայում նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի, որի շուրջ ՀՀ վարչապետը պայմանավորվածություն էր ձեռք բերել: Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձևավորվեն և կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը, որը թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ, ստեղծել աշխատատեղեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ տնտեսության գերակա ուղղություններին համապատասխան ԱՏԳ-ի ստեղծումը նոր և լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի, հատկապես, Մեղրիի տարածաշրջանի համար, քանի որ այնտեղ կբացվեն նոր աշխատատեղեր, լավագույնս կիրացվի առկա տնտեսական ռեսուրսը: Մինասյանը տեղեկացրել է, որ Իրանի սահմանագոտուն հարակից Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին: «Ակնկալվում է կարճ ժամանակահատվածում հիմնել այս Ազատ տնտեսական գոտին, որի մեջ կան թե արդյունաբերական, թե ենթակառուցվածքային և թե ծառայությունների մատուցման բաղադրիչները»,- ասել է նախարարը:

Վարչապետը եղել է մարզի Ագարակ և Մեղրի համայնքներում, հանդիպել տեղի բնակչության հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Հանդիպման շրջանակում, վարչապետին  ներկայացվել են համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ լուծում պահանջող խնդիրները: Կառավարության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Մեղրիի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Վարչապետը տեղեկացրել է, որ այս մարզում կառավարությունը պատրաստվում է իրականացնել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչը միանշանակորեն նպաստելու է համայնքների ու առհասարակ մարզի տնտեսական աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: «Մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը կառավարութան առանցքային հարցերից է և մեր քաղաքականությունն ուղղված է մարզերում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6