Պաշտոնական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց 30%-ով կրճատել գերատեսչությունների ավիատոմսերի գնման չափաքանակները
18/08/2016 16:41
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց 30%-ով կրճատել գերատեսչությունների ավիատոմսերի գնման չափաքանակները

ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ 2016թ. պետբյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին ավիատոմսերի գնման նպատակով վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակներ սահմանելու մասին» որոշումը: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց շրջանառվող միջոցների չափաքանակները ներկայացվածից կրճատել 30 տոկոսով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ քայլերը պայմանավորված  են ՀՀ վարչապետի համապատասխան  հանձնարարականներով ավիատոմսերի ամրագրման միասնական պետական համակարգի ներդրման միջոցառումների իրականացման շրջանակում վարկային քարտային չափաքանակներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ջանջուղազյանի խոսքով՝ որոշման նպատակն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, կրթության և գիտության, մշակույթի, քաղաքաշինության,  աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ ԿԱ ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի,  միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության գծով նախատեսված որոշ բյուջետային ծախսերի լիարժեք և արդյունավետ կատարումը:

Լսելով նախագիծը՝ ՀՀ վարչապետը հանձնարարեց որոշման նախագծով ներկայացված ՀՀ 2016թ. պետբյուջեի հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները կրճատել 30 տոկոսով: «Ես կարծում եմ, որ 30 տոկոսով պետք է կրճատեք ներկայացված չափաքանակները: Ըստ նախարարությունների ներկայացված գումարները կրճատեք 30 տոկոսով՝ հետո միայն դրանք ներառեք որոշման մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդ մամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34