Կառավարությունն աջակցում է «Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովի անցկացման
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 20-ին կայանալիք «Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովի անցկացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Միջոցառումը կնպաստի ՀՀ տեղական արտադրության արտադրատեսակների ճանաչողության մակարդակի բարձրացմանը, այդ ոլորտում համագործակցության խթանմանը։