Տրանսպորտային միջոցների ներմուծումը կրճատվել է
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկիր են ներմուծվել 81.16 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքը կրճատվել է շուրջ 24%-ով: 2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 105.95 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 5%: