Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ՊԵԿ. ԵԱՏՄ-ում ընդլայնվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը
22/09/2016 13:44
Կիսվել

ՊԵԿ. ԵԱՏՄ-ում ընդլայնվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը  մասնակցել է սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած ԵԱՏՄ անդամ երկրների Տեղեկատվականացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության գծով խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստին: Բացման խոսքում ՊԵԿ նախագահը նշել է, որ նիստում քննարկվող ԵԱՏՄ շրջանակում ընդհանուր գործընթացների իրականացման կարգը, ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման և զարգացման հարցերը կստեղծեն տեղեկատվական ոլորտում հետագա գործունեության հիմքը. «Հայաստանում տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացման աստիճանը նպաստում է արդյունավետ աշխատանքին և բարեփոխումների արագ ու որակյալ իրականացմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի տեղեկացմամբ, ինտեգրված համակարգի հիման վրա 2017թ.-ից ձևավորվելու է ԵԱՏՄ թվային հարթակը, որը թույլ կտա ծառայությունները մատուցել էլեկտրոնային եղանակով. «Ինտեգրված համակարգն օգտագործվելու է որպես հիմք՝ ապրանքների տեղափոխման ընթացքը հսկող համակարգ ստեղծելու համար։ Նախատեսվում է ներդնել նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների նույնականացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջպետական համակարգեր»։ Մ.Փաշայանի խոսքով, տեղեկատվական համակարգի ստեղծումն ուղղված է ԵԱՏՄ-ում ինտեգրված գործընթացների տեղեկատվական աջակցմանն ու տվյալների էլեկտրոնային փոխանակման պրակտիկայի ընդլայնմանը ինչպես կառույցի անդամ երկրների պետական մարմինների, այնպես էլ՝ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների միջև. «Համակարգը ձևավորվելու է ծառայությունների մատուցման «մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում միջպետական և պետություն-բիզնես համագործակցության հետագա դյուրացումը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընձեռած հնարավորությունները:

Խորհրդատվական կոմիտեի երկրորդ նիստում սահմանվել է խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբերի կազմը, որը ներառում է լիազորված մարմինների ներկայացուցիչների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և ԵԱՏՄ անդամ պետությունների փորձագետների։ Ուսումնասիրվել է նաև ծրագրերի գրասենյակի ստեղծման հարցը, որը կհամակարգի ինտեգրված ծրագրերի գործունեությունը։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01