Վահան Մարտիրոսյանը շնորհավորել է «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներին Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում փոստային ծառայությունները շարունակում են պահպանել իրենց ուրույն դերն ու նշանակությունը` մարդկանց հնարավորություն տալով ժամանակին ստանալու սպասված և կարևոր փոստային առաքանիներ:
«Հայփոստ» ՓԲԸ-ն, լինելով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը և տրամադրելով փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ, էական առաջընթաց է ապահովում մեր երկրի տնտեսության զարգացման մեջ:
Վստահ եմ, որ ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ «Հայփոստի» մատուցած ծառայությունների որակն է՛լ ավելի կբարձրանա, կընդլայնվի դրանց շրջանակը:
Ցանկանում եմ նոր հաջողություններ Ձեր օգտակար աշխատանքում»: