Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Սեդրակ Մամուլյան. Հայաստանում կա գյուղական տուրիզմի զարգացման մեծ ներուժ
12/10/2016 12:06
Կիսվել

Սեդրակ Մամուլյան. Հայաստանում կա գյուղական տուրիզմի զարգացման մեծ ներուժ

Հայաստանը գյուղական տուրիզմը զարգացնելու մեծ ներուժ ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Օրերս Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում անցկացվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը: Այն հիանալի օրինակ է ցույց տալու, թե մենք գյուղական տուրիզմը զարգացնելու ինչպիսի ներուժ ունենք: Ես շատ տպավորված եմ: Մենք ունենք բազմաթիվ գյուղեր, որոնք պահպանել են ու սերունդներին փոխանցել ավանդույթները: Ահա այդ ամենը պետք է օգտագործել և ներկայացնել որպես տուրիստական արտադրանք»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ունի, այնինչ, տուրիստական ներուժի 10 տոկոսը չի օգտագործվում:

«Աշխարհը գնում է դեպի ագրո տուրիզմ, դեպի գյուղական կյանք, կենցաղ: Զբոսաշրջիկին ոչ այդքան շենք շինություն է հետաքրքրում. նա ձգտում է ուսումնասիրել կենցաղը, լինել կենցաղավարության մեջ: Իսկ մենք ունենք գյուղեր, որոնք ավանդույթները պահպանել են և զբոսաշրջիկին գրավելու հնարավորություններ կան»,-ավելացրեց Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով, իհարկե, որոշ տեղերում ներդրումների կարիք կա, հյուրատների կառուցման, տների վերանորոգման անհրաժեշտություն կա: Սեդրակ Մամուլյանը համոզված է, որ այս ոլորտում ներդրումները կարճ ժամանակում հետ կվերադարձվեն: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա Սեդրակ Մամուլյանը նշեց, որ դրանք նույնպես նորմալ վիճակում են, սակայն զարգացնելու տեղ կա:

«Եթե այս ամենը զուգորդվի խոհանոցի հետ, ապա կլինի հրաշալի տուրիստական արտադրանք: Խոհանոցն առաջին զբոսաշրջային արդյունքն է, մարդկանց հետաքրքրում է սնունդը, ուտեստները, և, ի դեպ, խոհանոցից ստացված տպավորությունները մոռացվում են վեջինը: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ առումով մենք շատ ավելի մրցունակ ենք, քան մեր հարևանները կամ այլ բազմաթիվ երկրներ»,-հավելեց Սեդրակ Մամուլյանը:

Հայաստանում առաջին անգամ հոկտեմբերի 8-9-ը Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում անցկացվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը: Այն ուղղված է Հայաստանում գյուղական տուրիզմի, սահմանամերձ համայնքների զարգացմանը: Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գյուղական կենցաղին, համտեսելու տեղի բազմազան ավանդական ճաշատեսակները: Փառատոնի շրջանակներում  իրականացվել է ճանաչողական տուր գյուղի պատմական և գեղատեսիլ վայրերով:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02