
2016թ. հունվար-օգոստոսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 186.9 հազար տոննա հաց, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 2.3%-ով։
Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունը կրճատվել է 14.4%-ով և կազմել 104.8 հազար տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 16.7%-ով և կազմել 474.4 տոննա։ Հրուշակեղենի արտադրությունը կրճատվել է 0.1%-ով և կազմել 9,603.3 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրություն աճել է 3.2%-ով և կազմել 1,948.5 տոննա։