Ինն ամսում գյուղարտադրանքի համախառն ծավալը կազմել է 654.6 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 654.6 մլրդ ՀՀ դրամ:
Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 3%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գյուղատնտեսության արտադրանքի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է օգոստոսին՝ 165,88 մլրդ ՀՀ դրամ: Սեպտեմբերին ցուցանիշը կազմել է 144.70 մլրդ ՀՀ դրամ: Ոլորտի համար առավել բարենպաստ մյուս ամիսներին՝ հունիսին և հուլիսին, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կազմել են համապատասխանաբար 79,13 մլրդ ՀՀ դրամ և 89,73 մլրդ ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ 2015 թվականին մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ընթացիկ գնելով կազմել էր 1002.2 մլրդ ՀՀ դրամ, 2014 թվականին՝ 993.5 մլրդ ՀՀ դրամ: Հաշվետու տարիներին գյուղատնտեսության մասնաբաժինը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմել է շուրջ 20%: