Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Աշոտ Մանուկյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ ոլորտի հայաստանյան ծրագրերի ղեկավար Սանդրա Լուտցին
26/10/2016 19:28
Կիսվել

Աշոտ Մանուկյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ ոլորտի հայաստանյան ծրագրերի ղեկավար Սանդրա Լուտցին

Հոկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հյուրընկալեց KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ ոլորտի հայաստանյան ծրագրերի ղեկավար Սանդրա Լուտցին և բանկի Երևանի ներկայացուցչության ծրագրերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանին։ Քննարկվեցին էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ժամանակ Սանդրա Լուտցին նախարարին ներկայացրեց գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ներդրումները, նշելով, որ դրանք հասնում են շուրջ 800 մլն եվրոյի։ Ծրագրերի հիմնական մասը բաժին են ընկնում էներգետիկ ոլորտին։ Դրանցից ամենախոշորը վերաբերում է Հայաստան-Վրաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը։ Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան ծրագրի իրականացման ընթացքին և առաջիկա անելիքներին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սանդրա Լուտցին հայտնեց, որ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված է շարունակել համագործակցությունը էներգետիկ ոլորտի տարբեր ծրագրերում։

Բարձր գնահատելով KfW բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի դերը էներգետիկ ոլորտի համար՝ Աշոտ Մանուկյանը առանձնացրեց դրանց բարձր արդյունավետությունը։ Նախարարը պատրաստակամություն հայտնեց ամեն ինչ անել այսուհետ ևս այդպիսի արդյունավետություն ապահովելու համար։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93