Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Վարչապետ Կարապետյանին հազարավոր մարդիկ են դիմել՝ 2156 հեռախոսազանգ և 586 նամակ
02/11/2016 19:40
Կիսվել

Վարչապետ Կարապետյանին հազարավոր մարդիկ են դիմել՝ 2156 հեռախոսազանգ և 586 նամակ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականներն ու խորհրդականները, որոնց անուններն ու կոնտակտային տվյալները հրապարակվել էր մոտ մեկ շաբաթ առաջ, քաղաքացիներից ստացել են ընդհանուր առմամբ 2 հազար 156 հեռախոսազան և 586 էլեկտորանյին հաղորդագրություն: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը և առանձին-առանձին ներկայացրեց, թե որ խորհրդականը քանի զանգ և քանի հաղորդագրություն է ստացել:

Հիշեցնենք, որ «Բիզնես 24»-ը ներկայացրել էր վարչապետ Կարապետյանի հետ կապ հաստատելու հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները։

Ալեքսանդր Խաչատուրյան (Գործարար միջավայր, հարկային և մաքսային ոլորտ, ներդրումներ, ֆինանսական համակարգ)

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1–ը ներառյալ ստացել է 600 հեռախոսազանգ, 120 հաղորդագրություն: Hարցերը վերաբերվել են հարկային մաքսային վարչարարությանը, սոցիալական, ֆինանսական (մասնավորապես վարկերի սպասարկամն խնդիրներ):

Գևորգ Մուրադյան (Կրթութրուն և գիտություն, առողջապահությու, քաղաքաշինություն)

260-ից ավելի հեռախոսազանգ, 32 հաղորդագրություն: Հարցերը վերաբերել են սոցիալական խնդիրների, նախարարությունների գործառույթներին և ֆինանսական խնդիրներին:

Էդուարդ Ներսիսյան (Էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ, տրանսպորտ, կապ և ՏՏ, տնտեսական զարգացում և ներդրումներ)

206 հեռախոսազան, 54 էլեկտորանային հաղորդագրություն:

Արամ Վարդևանյան (Մարդու իրավունքներ, դատական համակարգ, դատական ակտերի հարկադիր կատարման համակարգ, քրեակատարողական հիմնարկներ, սպորտ և երիտասարդություն)

450 հեռախոսազանգ, 50 էլեկտորանային հաղորդագրություն:

Աշոտ Մարգարյան (Սփյուռք, Արցախ, տարածքային կառավարում, ներդրումներ, սոցիալական հարցեր, մշակույթ)

570 հեռախոսազան, 285 հաղորդդագրություն

Նարեկ Ադոնց (Գյուղատնտեսություն, բնապահպանություն, կադաստր)

70 հեռախոսազանգ, 45 հաղորդագրություն:

«Ընդհանուր առմամբ մեր մոնիտորինգի դիտարկումների արդունքում 10-12 տոկոս հարցադրումներն ու առաջարկություներն են գտնվում կառավարության գործունեության տիրույթում: Հարցերի գերակշիռ մասը ընդգծված կենցաղային հարցեր են»,- ասաց Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ կառավարության գործունեության տիրույթում գտնվող հարցերին ընթացք կտան և լրացուցիչ կտեղեկացնեն:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41