Երևանի փողոցներից կվերանան «գազելները»
Հայկական Ժամանակն անդրադարձել է Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում սպասվող փոփոխություններին։
«Երևանի հասարակական տրանսպորտը, ամենայն հավանականությամբ, կենթարկվի արմատական փոփոխությունների։ Երևանի փողոցներից կվերանան «գազելները» և դրանց կփոխարինեն մեծ, միջին և փոքր ավտոբուսները։ Իսկ տրանսպորտի ամբողջ կառավարումը կիրականացնի մեկ օպերատոր։ Armtimes.com–ի թղթակցի հետ զրույցում այսպես Է նկարագրել հասարակական տրանսպորտի սպասվող ապագան Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Այդ փոփոխությունները իրականացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի Է։ Փոխքաղաքապետը չի նշել, թե որ ընկերությունն է տրամադրելու այդ խորհրդատվությունը, պարզաբանելով որ խորհրդատուին կբացահայտեն մրցույթի արդյունքները վերջնական ամփոփելուց և պայմանագիրը կնքելուց հետո։ Ըստ փոխքաղաքապետի մոտավոր հաշվարկների նշված փոփոխություններն իրականացնեի համար կարող Է պահանջվել 80 – 100 միլիոն դոլար», – գրում է թերթը։