Կառավարությունը դիտարկում է «Հյուսիս-հարավ»-ի շինարարության ընթացքում մասնավորի հետ համագործակցելու տարբերակը
Հայաստանի կառավարությունը քննարկում է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության ընթացքում պետական և վարկային միջոցները խնայելու համար պետություն-մասնավոր համագործակցության հնարավորությունը: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Այսինքն, ունենք հատվածներ, որ կարող ենք իրականացնել մասնավոր ներդրողների հետ՝ դրանով թեթևացնելով մայրուղու շինարարության վարկային բեռը».- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ մայրուղու շինարարությունը շարունակելու համար կներգրավվեն նաև լրացուցիչ վարկային միջոցներ, սակայն դեռևս հարկավոր է հստակեցնել, թե մայրուղու շինարարության արդյունավետությունը գնահատելուց հետո ո՞ր հատվածների շինարարությունն է շարունակվելու: