ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են
Հրապարակ օրաթերթն անդրադարձել է ՊԵԿ-ում տեղի ունեցող փոփոխություններին։
«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Արդեն գրել ենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին փոխարինել Է Կարեն Բրուտյանը, մյուս տեղակալի՝ Արթուր Աֆրիկյանի փոխարեն Էլ նշանակվել Է Սամվել Ավետիքյանը։ Ինչպես և հայտնել Էինք, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանին էլ փոխարինել է Գարեգին Առաքելյանը։ Ստուգումների վարչության պետի թափուր պաշտոնին նշանակվել է Տիգրան Կիրակոսյանը, որը ժամանակին Զարեհ Սարգսյանի տեղակալն էր կենսաթոշակային ֆոնդում։ Այս նշանակումն այդքան էլ լավ չի ընդունվել համակարգում, մարդիկ հարց են տալիս, թե ինչու է հազար ու մի կոռուպցիոն պատմությունների մեջ հայտնված մարդը գալիս հարկային։ Աշխատակազմը տարակուսած է նաև աշխատակազմի նոր ղեկավարի՝ 30-ամյա մի երիտասարդի նշանակման կապակցությամբ», – գրում է թերթը։