
ԱՄՆ-ում կներկայացվի Mercedes-Maybach S 650 կաբրիոլետը
ԱՄՆ Լոս-Անջելոս քաղաքում մեկնարկող ավտոշուի շրջանակներում գերմանական Mercedes-Benz-ը կցուցադրի Mercedes-Maybach S 650 շքեղ կաբրիոլետը։
Մեքենայի արտաքին տեսքը դեռևս ամբողջությամբ չի գաղտնազերծված։ Հայտնի է, որ կաբրոլետը կարտադրվի սահմանափակ քանակով՝ 300 մեքենա, որից 100-ը կվաճառվի ԱՄՆ-ում։
Կաբրիոլետը զինված կլինի 530 ձիաուժ հզորությամբ 6 լիտր ծավալով բիտուրբո շարժիչով։
Նախնական տեղեկությունների համաձայն Mercedes-ի ամենաշքեղ և ամենահզոր կաբրիոլետը կարժենա 250,000 դոլար։