Նավթի գներն աճել են 16/11/16
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանների արդյունքներով սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 4.34%-ով և կազմել 46.11 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 4.76%-ով և կազմել 47.30 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):