
Քննարկվեցին էներգետիկայի ոլորտում հայ-չինական համագործակցության հեռանկարները
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 16-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Քննարկվեց էներգետիկայի ոլորտում հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը արձանագրեց, որ վերջին շրջանում հայ-չինական հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են ընդլայնվում։ Երկու երկրների միջև առկա է բավական մեծ ներուժ՝ տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացման համար.
– Պոտենցիալը մեծ է և մենք պատրաստ ենք համագործակցել տարբեր ոլորտներում,-նշեց նախարարը։
Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ դեսպան Թիան Էրլունին ևս արձանագրեց, որ առկա է հայ-չինական գործակցության ընդլայնման լուրջ ներուժ։ Անդրադարձ կատարվեց դրանց ընդլայնման հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին էներգետիկայի, լեռնամետալուրգիայի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։