Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վարդան Արամյան. Բյուջե 2017-ի նախագծի հիմքում ընկած 4 հիմնական սկզբունք
17/11/2016 19:00
Կիսվել

Վարդան Արամյան. Բյուջե 2017-ի նախագծի հիմքում ընկած 4 հիմնական սկզբունք

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց 2017թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական սկզբունքները: Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախարարն ընդգծեց, որ բյուջեի հիմքում դրված առաջին և կարևոր սկզբունքը նախագծվող մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային քաղաքականության նախագծումն է: «Մենք գտնում ենք, որ բյուջեն ոչ միայն կառավարության ֆինանսական հոսքերի հաշվետվություն է, այլ նաև մակրոտնտեսական միջավայրի ձևավորման կարևոր գործիք: Դրա համար հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է հաշվի առնի նաև մակրոտնտեսական այն զարգացումները, որը մենք ակնկալում ենք 2017թ. ընթացքում: Մենք արդեն ասել ենք, որ ներկայացնելու ենք պահպանողական բյուջե: Մենք այստեղ հաշվի ենք առել նաև մակրոտնտեսական զարգացումները թե գլոբալ, թե ներքին տնտեսության մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ 2017թ. այս տարվա համեմատ ներքին տնտեսության մեջ էլ աճի միտումներ են նկատվելու: Աճի միտումներ են նկատվելու նաև համաշխարհային տնտեսության մեջ, ուստի կառավարությունը, պետական բյուջեի նախագիծը կազմելիս, հաշվի է առել նաև այդ միտումները:

Երկրորդ կարևոր սկզբունքը մակրոտնտեսական կայունության ապահովումն է: «Մենք մեր  տեսադաշտում պետք է ունենանք կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները, իսկ դա տնտեսական աճն է: Տնտեսական աճը ստեղծվում է, երբ գոյություն ունի մակրոտնտեսական կայունություն: Մենք կարծում ենք, որ այս երկրորդ սկզբունքն այս տեսանկյունից խիստ կարևոր է, որովհետև մի քանի անգամ այս մասին խոսել ենք, որ վերջին մի քանի տարիներին Հայաստան են ներթափանցել արտաքին շոկեր: Բնականաբար, սա պետք է իր ազդեցությունը թողներ մեր տնտեսության վրա: Մենք պարտադրված ենք եղել արտաքին պարտք ներգրավել այս ամենին հակազդելու համար: Այդ պարագայում պարտքը 2014-2016թթ. աճել է շուրջ 14-16 տոկոսային կետով: 2017թ. որպես կարևոր սկզբունք մենք թիրախավորել ենք, որ պարտքի աճի տեմպերն աստիճանաբար կայունանան, որպեսզի իրավիճակը միշտ մնա մեր հսկողության ներքո: Դրա համար մենք նախատեսում ենք պարտքի աճի դանդաղ տեմպ»,- ասաց նախարարը:

Երրորդ հիմնական սկզբունքն այն է, որ հարկային եկամուտների հավաքագրման նպատակով տնտեսավարողների վրա չպետք է լրացուցիչ ճնշումներ առաջացնող քայլեր արվեն: «Հարկահավաքումը պետք է լինի օրինաչափ տնտեսական զարգացումներին: Եթե դու տնտեսավարողների վրա ավելի շատ բեռ ես դնում, քան իրականում նրանց տնտեսական գործունեությունը թույլ է տալիս, դա նրանց մոտ շեղումներ է թույլ տալիս ֆինանսական հոսքերի կառավարման առումով: Տնտեսավարողի վրա լրացուցիչ բեռը կարող է ազդել տնտեսական աճի վրա, հետևաբար այս սկզբունքը ևս շատ կարևոր է»,- ասաց Արամյանը:

Չորրորդ կարևոր սկզբունքը պետության կողմից արդեն իսկ ստանձնած և շարունակական բնույթ կրող ծախսային պարտավորությունների կատարումն է: Նախարարի խոսքով՝ հարկավոր է այնպես անել, որ սուղ միջոցների հետևանքով չվտանգվի պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08