Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կարեն Կարապետյան. տեսուչները չպետք է ընդունվեն որպես պատժող, տույժ ու տուգանք դնող
18/11/2016 12:58
Կիսվել

Կարեն Կարապետյան. տեսուչները չպետք է ընդունվեն որպես պատժող, տույժ ու տուգանք դնող

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում` նոր ստեղծված Տեսչական մարմնի կողմից, առաջնորդվել տեսուչ-տնտեսավարող սուբյեկտ  համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող: Մասնավորապես, հանձնարարականը վերաբերում էր Արդարադատության, Ֆինանսների, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին:

«Յուրաքանչյուրն իր մասով ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում՝ նոր ստեղծված տեսչական մարմնի կողմից, պետք է առաջնորդվի տեսուչ-տնտեսավարող սուբյեկտ  համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող, պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսավարող սուբյեկտին իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում: Համագործակցության ձևավորման համար պետք է մշակել և ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կարապետյանի խոսքով՝ տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք դնող և այլն: «Առաջին այցերը պետք է կազմակերպեն մեր տեսչական մարմինները: Ինչի ենք հատուկ հնչեցնում, որպեսզի պոտենցիալ ստուգողները լսեն, լինելու է առաջարկություն՝ ինչ պետք է իրենք անեն, որպեսզի համապատասխանեն այն նորմերին, որոնք դրված են: Իրենց՝ տնտեսվարողներին, տրվում է ժամկետ, որպեսզի իրենք իրենց բացթողումները լրացնեն, եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»,-  ասաց կառավարության ղեկավարը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08