Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Հայկ Հարությունյան. արևային էներգիայի համար կսահմանվի սակագին և պետությունը պարտավոր կլինի 20 տարի գնել կայաններից ստացված էներգիան
23/11/2016 19:59
Կիսվել

Հայկ Հարությունյան. արևային էներգիայի համար կսահմանվի սակագին և պետությունը պարտավոր կլինի 20 տարի գնել կայաններից ստացված էներգիան

Հայաստանը ներկայացնում է հավակնոտ ծրագիր, ըստ որի, նախատեսվում է մինչև 2020 թվականը առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

«Առաջնային էներգիա ասելով` նկատի ունենք գազ, էլեկտրաէներգիա, դիզելային վառելիք, փայտ, ածուխ և այլն: Նշված նպատակին հասնելու համար իրականացվելու են համապարփակ աշխատանքներ մի շարք ոլորտներում, բազմաթիվ ուղղություններով: Այդ աշխատանքներում բավական մեծ կշիռ ունի վերականգնվող էներգետիկան»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Աշխատանքներ են նախատեսվում արևային էներգիայի խթանման ուղղությամբ: Արդեն քայլեր իրականացվել են արևային կայանների կառուցման գործընթացին զարկ տալու համար: Մասնավորապես, նախարարությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի սահմանվի սակագին մինչև 1 ՄՎՏ արևային կայանների համար, դա հավասար  պետք է լինի քամու էներգիայի համար սահմանված սակագնին: Հայկ Հարությունյանը նշեց, որ ընկերությունները կարող են դիմել հանձնաժողովին, ստանալ սակագին, կառուցել արևային կայան, իսկ պետությունը պարտավոր կլինի 20 տարի գնել այդ կայանից ստացված էներգիան:

Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև Քարքարի երկրաջերմային տեղանքում իրականացվող հորատման աշխատանքների ընթացքը: Հարավում իրականացվում են հորատման աշխատանքներ արդեն երկրորդ հորատանցքում:

«Գնալով ավելի շատ ենք համոզվում, որ այդտեղ կարող ենք երկրաջերմային կայան կառուցել: Հայաստանում դեռևս նման կայան երբևէ չի գործել: Այն շատ տարածված է Իսլանդիայում, այն համեմատաբար նոր մոտեցում է էներգետիկ ոլորտում: Հորատման աշխատանքների վերջնական արդյունքները ստանալուց հետո հաջորդ քայլը կլինի պատրաստել տեխնիկակատնտեսական հիմնավորումը մրցույթ հայտարարելու համար: Նախատեսվում է կառուցել 31 ՄՎՏ հզորությամբ կայան»,-ասաց նախարարի տեղակալը:

Հայկ Հարությունյանը կարևորեց էներգախնայողությանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, բնակելի շենքերում կամ տներում արևային պանելների տեղադրումը: 

«Քաղաքացին կարող է որոշակի ներդրում անել և ասենք 20 տարի անվճար ստանալ արևային էներգիա: Երբ Հայաստանում այդ շուկան ձևավորվի, հնարավոր է, որ տեղական արտադրողները որոշեն այդ ոլորտում ներդրումներ կատարել` հիմնելով արտադրություն: Մեր խնդիրն է Հայաստանում շուկա ստեղծելը: Ի դեպ, արդեն ներդրողները հետաքրքրվում են»,-ասաց Հայկ Հարությունյանը:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01