Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կայացել է Ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
29/11/2016 22:38
Կիսվել

Կայացել է Ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի՝ Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված առաջին նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից, հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ: Խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված են նաև միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստը վարում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով ողջունելով ներկաների պատրաստակամությունը՝ մասնակցելու ֆինանսների նախարարության նման նախաձեռնությանը, նշել է, որ խորհրդի կազմը և ձևաչափը ընտրվել են խորհրդի շրջանակներում քննարկվող վարչարարության հարցերի կարևորության, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ հաղորդակցվելու սկզբունքներով:

Խորհրդի նիստին քննարկվող օրակարգային հարցերի շարքում կարևորվել է 2016 և 2017թթ. շահութահարկի հաշվարկման նպատակով փուլինգային համակարգի կատարելագործման, համակարգի մոտեցումների և դրանց՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման, մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը դրանում կատարվող հնարավոր փոփոխությունների նպատակահարմարության, հարկային օրենսդրության խախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների վերանայման, ՓՄՁ-ների համար ապրանքների առանձնացված հաշվառման և այլ արդիական հարցեր:

Դավիթ Անանյանը հատկապես ընդգծել է, որ խորհրդի համար գերխնդիր է հարկային դաշտի կարգաբերումը, տնտեսվարողների գործունեության համար արդյունավետ միջավայրի ստեղծումը:

Նիստի վերջում առաջարկվել է անհրաժեշտությունից ելնելով ընթացիկ աշխատանքները քննարկել նիստերի միջոցով, որոնք կգումարվեն երեք շաբաթը մեկ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52