Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline. բարելավված պայմաններ՝ Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների համար
08/12/2016 18:46
Կիսվել

Beeline. բարելավված պայմաններ՝ Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների համար

Beeline-ը հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին: Այժմ, Drive 5, Drive 15 և Drive 40 սակագնային փաթեթներում նույն ամսավճարի դիմաց կտրամադրվի 8, 20 և 50 ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար նախկին 5, 15 և 40 ԳԲ-ի փոխարեն:

Բացի այդ, գործում է Beeline 4G WiFi երթուղիչ ձեռք բերելու համար հատուկ պայմաններ: Այսուհետ Drive ՍՓ-ներից ցանկացածին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կարող է ձեռք բերել նոր Beeline 4G WiFi LO2Hi երթուղիչն ընդամենը 100 դրամով, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` 5000 դրամով:

«Վերջին ամիսների ընթացքում Beeline-ը բավականին ակտիվորեն ընդլայնում է նոր 4G ցանցի ծածկույթը, ինչը թույլ է տալիս ապահովվել մինչև 70 ՄԲ/վ բջջային ինտերնետի արագություն: Մենք նաև կատարելագործել ենք բաժանորդային սարքավորումների տեսականին, իսկ նոր 4G WiFi երթուղիչները, որը մենք տրամադրում ենք բաժանորդներին հանդիսանում է հիանալի գործիք տանը կամ գրասենյակում անլար ցանցի կազմակերպման համար: Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ և կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը՝ համակարգիչներով, հեռախոսներով և պլանշետներով միաժամանակ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Drive 15 ՍՓ-ում գերարագ Ինտերնետի ծավալը սպառելուց հետո և մինչ օրացուցային ամսվա ավարտը ինտերնետը կտրամադրվի կրկնակի ավել՝ մինչև 1024 կբիթ/վրկ, արագութամբ, նախկին 512 կբիթ/վրկ-ի փոխարեն: Ինչպես նաև ընկերությունը նվազեցվել է արխիվացված Drive 8, 20 և 50 ՍՓ-ների ամսավճարները:

Լրացուցիչ տեղեկատվություն Drive ՍՓ-ների մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75