Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ադրբեջանում 2016-ի տարեկան գնաճը կազմել է 12%
13/12/2016 21:25
Կիսվել

Ադրբեջանում 2016-ի տարեկան գնաճը կազմել է 12%

Ադրբեջանում 2016 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական ապրանքների եւ ծառայությունների գնաճը կազմել է  12,1 տոկոս:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ` հունվար-նոյեմբերին պարենային ապրանքների գները աճել են 14,1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 16,8, բնակչությանը տրամադրվող ծառայությունների գները ` 5,6 տոկոսով:

Նոյեմբերին սպառողական ապրանքների եւ ծառայությունների գները ամսական կտրվածքով աճել են 1,7 տոկոսով, իսկ պարենային ապրանքներինը` 2,6, ոչ պարենային ապրանքների եւ տրամադրվող ծառայությունների արժեքները` 1,9 տոկոսով:

2016 թվականի հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախարարների խորհրդի որոշմամբ՝ Ադրբեջան ներկրվող որոշ ապրանքների համար նոր եւ ավելի բարձր ներմուծման մաքսատուրքեր են սահմանվել:

Պտուղ-բանջարեղենային ապրանքների ներմուծման մաքսային վճարը սահմանվել է 1 կիլոգրամի համար 1-3 դոլարի սահմանում, իսկ 1000 ձվի ներկրման համար կսահմանվի 100 դոլար մաքսատուրք: Այս որոշման համաձայն` Մրգային հյութերի և ալկոհոլային խմիչքների ներկրման մաքսատուրքը կկազմի 1 լիտրի համար ոչ պակաս, քան 0.7 դոլար: Մինչեւ այս որոշումը վերոնշյալ ապրանքների համար մաքսատուրքը գանձվել է ամեն ապրանքի հաստատագրված 15 %-ի չափով:

Փորձագետների տված գնահատականների համաձայն` ընդունված որոշման հետեւանքով երկրում բարձր գնաճ կնկատվի, ինչը ավելի կծանրացնի Ադրբեջանի բնակչության առանց այն էլ դժվար սոցիալական վիճակը: Ադրբեջանի կառավարությունն այս որոշմամբ ցանկանում է կտրուկ ավելացնել երկրի 2017 թվականի բյուջեի մուտքերը, որոնք, ըստ կանխատեսումների, մաքսային տուրքերի վերաբերյալ այս նոր որոշման արդյունքում կավելանա 27.2 տոկոսով:

Ադրբեջանի կառավարությունը ելքեր է փնտրում նախորդ տարի նավթի եւ մանաթի էժանացումից հետո ծանր վիճակում հայտնված երկրի բյուջեն փրկելու համար:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08