Սոցիալական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.50+0.50 EUR SELL - 446.00+0.00
OIL:  BRENT - 71.68-0.29 WTI - 66.48-0.45
COMEX:  GOLD - 5059.30+1.68 SILVER - 82.28+6.07
COMEX:  PLATINUM - 2176.00+5.31
LME:  ALUMINIUM - 3102.50+0.81 COPPER - 12964.00+0.64
LME:  NICKEL - 17350.00+2.15 TIN - 46559.00-0.31
LME:  LEAD - 1965.00+0.26 ZINC - 3382.50+1.35
FOREX:  USD/JPY - 155.04-0.06 EUR/GBP - 1.1778+0.19
FOREX:  EUR/USD - 1.1778+0.19 GBP/USD - 1.3482+0.32
STOCKS RUS:  RTSI - 1141.28+0.14
STOCKS US: DOW JONES - 49625.97+0.47 NASDAQ - 22886.07+0.90
STOCKS US: S&P 500 - 6909.51+0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 56825.70-1.12 TOPIX - 3808.48-1.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26413.35-1.10 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10686.89+0.56 CAC40 - 8515.49+1.39
STOCKS EUR:  DAX - 25260.69+0.87
20/02/2026  CBA:  USD - 376.82-0.12 GBP - 507.65-0.69
20/02/2026  CBA:  EURO - 443.25-1.09
20/02/2026  CBA:  GOLD - 60633-1 SILVER - 941.94+27.57
Ռոստելեկոմ․ տոնական տրամադրություն երեխաներին
27/12/2016 17:55
Կիսվել

Ռոստելեկոմ․ տոնական տրամադրություն երեխաներին

«Ռոստելեկոմը» ամանորյա անակնկալներ է մատուցում ոչ միայն իր բաժանորդների երեխաներին, այլ նաև մի շարք կառույցների սաներին ու շահառուներին։

Մասնավորապես, դեկտեմբերի 21-ին «Ռոստելեկոմը» ՍՈԱՐ-Հայաստան բարեգործական ընկերության հետ համատեղ ուրախություն պարգևեցին և տոնի վերածեցին 2-13 տարեկան հարյուր երեխաների օրը։ Երեխաներն այցելեցին կինոթատրոն, մասնակցեցին հյուրասիրության և ստացան քաղցրավենիքներ ու խաղալիքներ սիրելի Ձմեռ պապից։
Երեխաները Շենգավիթ վարչական շրջանի թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզի, «Մեր հույս» Նագգաշյան խնամքի կենտրոնի, Երևանի «ԶԱՏԻԿ» երեխաների աջակցության կենտրոնի, Նուբարաշենի թիվ 11 հատուկ մանկատան, «Օրրան» բարեգործական ՀԿ շահառուներն էին։

Դեկտեմբերի 26-ին արդեն Աբովյան քաղաքի երեխաների աջակցության կենտրոնի սաների կողմից կազմակերպված ամանորյա միջոցառմանը ընկերությունն իր մասնակցությունն ունեցավ՝ տրամադրելով նվերներ անապահով ընտանիքների շուրջ հիսուն երեխաների։

«Ամանորը բոլորի տոնն է և մենք պատասխանատվություն ենք կրում բոլոր երեխաների ժպիտների համար»,-նշեց ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան  (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

20/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.82
-0.12
Եվրո (EUR)
443.25
-1.09
Ռուբլի (RUR)
4.9008
-0.0175
Լարի (GEL)
140.9
+0.05
60633
-1
Արծաթ
941.94
+27.57