Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
Հայաստանում հայկական գինու սպառումն աճել է մոտ մեկ երրորդով
12/01/2017 18:23
Կիսվել

Հայաստանում հայկական գինու սպառումն աճել է մոտ մեկ երրորդով

Գինի խմելու առաջխաղացման վերջին յոթ տարվա արդյունքները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը սկսել է ավելի շատ գինի խմել, քան օղի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

2011 թվականին ռեկորդ էր սահմանվել, երբ հայերը համարվել էին ամենաշատ օղի խմող։ 2013-2014 թվականներին արդեն նկատվել է գինի խմելու առաջընթաց։ 2014-2015 թվականների ճգնաժամը ազդել է, բայց այս տարի ոչ պաշտոնական տվյալներով Ամանորի սեղաններին ավելի շատ հայկական գինի կար, քան անցած տարի։  Մոտ 30 %-ով ավելացել է հայկական գինու սպառումը ծավալի առումով, իսկ արժեքի առումով Հարությունյանի կարծիքով գրանցվել է մոտ 10 % աճ։

«Եթե նախկինում գերակշիռ մասը կազմում էր 1200-1300 դրամ մեկ շշի դիմաց, այսօր մեծ մասը նվազագույնը կազմում է 1700-1900 դրամ։ Սկսած 2013 թվականից նվազում է արտասահմանյան գինիների մասնաբաժինը մեր ներքին շուկայում։ 500.000 շշից այսօր ունենք մոտ 200.000։ Այդքան շշերից մոտավորապես 5000 շիշ է վրացական։ Վրացական գինի մեր շուկայում այնքան էլ հարգի չէ, բայց վրացական գինու հաղթարշավը այլ շուկաներում շարունակվում է»,- ասաց Գինեգործների միության նախագահը։

Եվրոպայից ներկրվող գինիների արտահոսքը նվազել է, և, կարծես թե, հայկական թանկ գինու պահանջարկն է ավելի մեծացել։ Այս մասին Ավագ Հարությունյանն ասաց, որ այդ ամենը տնտեսական ակտիվության նվազման հետ շատ մեծ կապ ունի։  «Հինգ տարի առաջ մենք չունեինք մրցակից, երբ եվրոպական գինիները արժեին 10 դոլար։ Վերջին հինգ տարում հայտնվեցին արտադրողներ, ովքեր զբաղեցրին 7-10 դոլար արժողությամբ ներքին շերտը, որը բավականին բարձր որակի էր։ Սա նույնպես ազդեց ներկրվող գինիների մի մասի վրա։ Մեկ այլ պատճառ էլ կա։ Գինու մշակույթը գնալով աճում է և ժողովուրդը արդեն վստահաբար գնում է  5-10 դոլար արժողությամբ գինիները և վստահ է, որ իրեն չեն խաբում»,- նշեց Հարությունյանը։

Գինեգործական մշակույթը Վրաստանում սկսել է զարգանալ 1828 թվականից։ Ավագ Հարությունյանի խոսքով ցարական կառավարությունը դիվերսիֆիկացրեց և ամենալավ գինեգործական տեխնոլոգիաները գնացին դեպի Վրաստան, ամենալավ կոնյակագործական տեխնոլոգիաները եկան Հայաստան։ Սա պայմանավորված է այն փաստով, որ 1828-1861 թվականները Հայաստանը համարվում էր ցարական Ռուսաստանի խաղողի օղու տարածաշրջանում լավագույն վայրը։ «Հայաստանում զարգացած էր օղեգործությունը։ Ինչպես հայտնի է, օղեգործությունից կոնյակագործություն ընդամենը մեկ քայլ է։ Այս տենդենցը շարունակվեց նաև Խորհրդային Միության ժամանակ»։

Գինեգործների միության նախագահի համոզմամբ մենք չկարողացանք ռուս սպառողին համոզել, որ Հայաստանը գինեգործական երկիր էլ է։ Փոխարենը Վրաստանի պոտենցիալը  15-20 մլն շիշ էր, բայց արտահանվում էր 60 մլն շիշ տարեկան։ «40 մլն շիշը կեղծ էր։ Կեղծում էին և՛ Վրաստանում, և՛ Ռուսաստանում։ Երբ մենք գնացինք դեպի ԵԱՏՄ, իսկ Վրաստանը՝ ոչ, աշխարհն սկսեց մեր հարևաններին ավելի քաղցր աչքով նայել։ Այսօր Վրաստանը ստանում է տարեկան մի քանի միլիոն դոլարի գրանտներ իրենց գինու առաջ մղման համար»։  

Հարությունյանի խոսքով՝ Վրաստանը 30-35 մլն է հասցնում իր արտահանումը դեպի Ռուսաստան, իսկ մենք՝ ընդամենը 2 մլն։ Այսինքն՝ ԵԱՏՄ շուկան շատ մատչելի ապրանքի շուկա է։ Հայաստանի էժան ապրանք արտադրելու հետ կապված գինեգործների միության նախագահը. «Հայաստանը չունի ռեսուրս էժան ապրանք արտադրելու։ Մենք անհավասար մրցակցության մեջ ենք վրացական, ադրբեջանական, ռուսական, մոլդավական կողմերի հետ։ Եթե Հայաստանը կարողանա արտադրել 1-1,5 դոլար արժողությամբ գինի, ապա ԵԱՏՄ-ն մեզ համար հիանալի շուկա է»։

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46