Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ ֆինանսների նախարարությանը կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին
18/01/2017 15:54
Կիսվել

ՀՀ ֆինանսների նախարարությանը կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» N 52 արձանագրային որոշումը, հայտարարում է ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդում (այսուհետ` Խորհուրդ) ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին:

Խորհուրդը կաջակցի նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝

– հասարակական կազմակերպություններ,

– զանգվածային լրատվության միջոցներ,

– ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ,

– շահագրգիռ անձինք:

Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել խորհրդում, եթե.

– նրանց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,

– համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն,

– իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի իրականացմանը,

– իրականացրել կամ մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը,

– ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ,

– մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին,

– ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ,

– նրանց մասնակցությունը խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) նախարարությունից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:

Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի նախարարության կայքէջում (www.minfin.am):

Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն (0010, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կամ ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Դիմումի Ձև

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52