Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Կարեն Կարապետյանն ընդունել է Գյումրիում գործունեություն ծավալող գործարարների
26/01/2017 23:13
Կիսվել

Կարեն Կարապետյանն ընդունել է Գյումրիում գործունեություն ծավալող գործարարների

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Գյումրիում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, լսել նրանց խնդիրները և առաջարկությունները՝ գործարար միջավայրի բարելավման հետ կապված:

Տնտեսվարողները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց ծրագրերը՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերական արտադրանքի կազմակերպման ոլորտներում, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք վերաբերել են ֆինանսական միջոցների ներգրավմանը, տրանսպորտային փոխադրումների կազմակերպման հարցերին, հարկային արտոնությունների տրամադրմանը և այլն:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը Գյումրի քաղաքին ցուցաբերելու է մեծ ուշադրություն և ավելացրել, որ անհրաժեշտ է ներկայացնել քաղաքի զարգացման լավ գաղափարներ: «Կան բազմաթիվ գործընկերներ, որոնք Հայաստանում գումար ներդնելու ցանկություն ունեն և այդ պարագայում անգամ նրանք պատրաստ են իրենց սպասումները երկարաձգել: Բայց գաղափարը մենք պետք է ճիշտ մատուցենք նրանց: Իմ խնդրանքն է՝ Գյումրիում գտնել առողջ գաղափար, որը կկարողանանք վաճառել: Խոշոր բիզնեսմենը չի գալու Գյումրի, որպեսզի մոնիթորինգ անի, ուսումնասիրի, թե ինչի պահանջարկ կա»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կամայական ծրագրի, որը կարող է Գյումրիում միջավայր, տրամադրություն փոխել, աշխատատեղ ստեղծել՝ կառավարությունն առանց երկարաձգելու հավանություն է տալու:

Վարչապետ Կարապետյանն անդրադառնալով Գյումրիի գործարարների միության նախագահի՝ բիզնես ոլորտն աշխուժացնելու նպատակով վարկային արտոնություններ տրամադրելու մասին հարցին, նշել է. «Ես աշխարհում չգիտեմ բիզնես, որն էժան փող չի ուզում: Եթե իրականում բիզնես ծրագրերի մեջ շահութաբերությունն այնպիսին է, որ բանկի տոկոսը կրիտիկական դեր կխաղա, բայց այդ ծրագրի մուլտիպլիկատիվ էֆեկտը Գյումրի քաղաքի, երկրի տնտեսության համար դրական է, մենք կգտնենք սուբսիդավորման ճանապարհը: Բայց կլինեն նաև շատ ծրագրեր, որոնց բանկի տոկոսը կրիտիկական չէ»: Վարչապետը տնտեսվարողներին առաջարկել է ծրագրերն առարկայական քննարկելու համար ամփոփել ու կոնկրետացնել դրանք և նշել, որ այդ գործում կառավարությունը պատրաստ է ցուցաբերել նաև խորհրդատվական ծառայություններ՝ Կենտրոնական բանկի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այլ ոլորտների հարթակների հիման վրա:

Ի պատասխան Գյումրիում գործունեություն ծավալող բիզնեսներին առանձին հարկային արտոնություններ տրամադրելու մասին գործարարներից մեկի հարցադրմանը՝ վարչապետն ընդգծել է, որ անկախ բիզնեսի գործունեության վայրից կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր բիզնես առաջարկ և կախված դրա տրամաբանությունից ու ակնկալվող արդյունքներից՝ հետաձգել արտադրության նպատակով ներկրված ապրանքի համար ԱԱՀ վճարի ժամկետը: «Պետության խնդիրն է՝ բիզնեսմենի համար ստեղծել մաքսիմալ պայմաններ, պետությունը պետք է խթանման գործընթաց իրականացնի, բայց այն պետք է լինի ժամանակավոր, որովհետև եթե բինզեսն անտրամաբանական է, մշտապես չես կարող խթանել», –  նշել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մշտապես պատրաստ է օգտագործելով տարբեր հարթակներ՝ քննարկել Գյումրիի զարգացմանն ուղղված առաջարկություններ, ծրագրեր և ավելացրել, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62