Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 370.00-1.00 USD SELL - 373.50-0.50
EUR BUY - 433.00-2.00 EUR SELL - 439.50-0.50
OIL:  BRENT - 98.17+3.35 WTI - 89.20+0.69
COMEX:  GOLD - 4754.20-1.09 SILVER - 76.88-3.84
COMEX:  PLATINUM - 2075.90-0.25
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.35+0.25 EUR/GBP - 1.1738-0.30
FOREX:  EUR/USD - 1.1738-0.30 GBP/USD - 1.3508-0.04
STOCKS RUS:  RTSI - 1164.68+1.02
STOCKS US: DOW JONES - 49149.38-0.59 NASDAQ - 24259.96-0.59
STOCKS US: S&P 500 - 7064.01-0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 59349.17+0.89 TOPIX - 3770.38-0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.48+0.48 SSEC - 4085.08+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10498.09-1.05 CAC40 - 8235.72-1.14
STOCKS EUR:  DAX - 24270.87-0.60
21/04/2026  CBA:  USD - 372.59-0.26 GBP - 503.41-0.57
21/04/2026  CBA:  EURO - 438.2-0.68
21/04/2026  CBA:  GOLD - 57662-723 SILVER - 950-0.84
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2016թ. III եռամսյակ
31/01/2017 14:10
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2016թ. III եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2016թ.-ի III եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում «Բիզնես 24»-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատարն է Ucom ընկերությունը: 2016թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 81,535, ինչը 2016թ երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 1,682-ով, իսկ 2015թ. երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել 9,873 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 124,659, ինչը 2016թ․երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 3,836-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը կրճատվել է 6,086 բաժանորդով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 266,434: Այս ցուցանիշը 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 1,461-ով, իսկ 2015թ․երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է կրճատում 18,235 բաժանորդով:

Բաժանորդների թվով երկրորդն է Beeline-ը: 2016թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 140,327, ինչը 2016թ երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 2,280-ով, իսկ 2015թ.երրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս 8,672-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 50,113, ինչը 2016թ․երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 7,469-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թվի աճը կազմել է 8.609 բաժանորդ: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 365,042: Այս ցուցանիշը 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 27,147-ով, իսկ 2015թ․երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 27,991 բաժանորդ:

Վիվասել-ՄՏՍ-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2016թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 72,368: 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4,763-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 101 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 68,601-ով և կազմել 1,259,602, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 219,591 բաժանորդով:

Ռոստելեկոմի բաժանորդների թիվը 2016թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 36,972: Սույն ցուցանիշը 2016թ. երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 1,153-ով, իսկ 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 5,811-ով:

Interactive-ի բաժանորդների թիվը 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 5,411, ինչը 2016թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 199-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 581-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում՝ մոտ 10,430:

Այսպիսով, 2016թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 521,800, ինչը  մոտ 17.200 բաժանորդով ավել է քան 2016թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 10,200-ով ավել, քան 2015թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Ucom – 39.51% (-0.25 տոկ. կետ 2016թ. II եռ. նկատմամբ), 2. Beeline – 36.50% (-0.21), 3. Vivacell-MTS – 13.87% (+0.47), 4. Rostelecom – 7.08% (-0.02), 5. Interactive – 1.04% (+0.01), Այլ – 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Ucom – 124,659 (+3,836, 2016թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 72,368 (+4,763), 3. Beeline – 50,113 (+7,469): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Ucom – 50.44% (-1.85 տոկ. կետ,  2016թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 29.28% (+0.03), 3. Beeline – 20.28% (+1.82):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 247,140 է: 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 16,068-ով, իսկ 2015թ. երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 2,422 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS – 1,259,602 (+68,601, 2016թ. II եռ. համեմատ), 2. Beeline – 365,042 (+27,147) , 3. Ucom – 266,434 (+1,461): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 66.61% (+0.21, 2016թ. II եռ. համեմատ), 2. Beeline – 19.30% (+0.47), 3. Ucom – 14.09% (-0.68):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1,891,078 է: 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 97,209-ով, իսկ 2015թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 229,347 բաժանորդ։

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 40.87% (+0.70 տոկ. կետ, 2016թ. II եռ. համեմատ), 2. Ucom – 35.93% (-1.05), 3. Rostelecom – 14.56% (+0.07), 4. Vivacell-MTS – 5.76% (+0.23), 5. Interactive – 0.88 (+0.05), Այլ – 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Ucom – 45.43% (+0.59 տոկ. կետ, 2016թ. II եռ. համեմատ), 2. Beeline – 29.56% (-0.74), 3. Rostelecom – 11.97% (-0.04), 4. Vivacell-MTS – 8.71% (+0.47), 5. Interactive – 2.33% (-0.28), Այլ – 2%:

21/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.59
-0.26
Եվրո (EUR)
438.2
-0.68
Ռուբլի (RUR)
4.9652
+0.0064
Լարի (GEL)
138.47
-0.15
57662
-723
Արծաթ
950
-0.84