
Ռուբիկ Աբրահամյանն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից
ՀՀ կառավարությունը հաստատեց Ռուբիկ Աբրահամյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Աբրահամյանն ազատվում է իր դիմումի համաձայն:
Աբրահամյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի մայիսից:
Կառավարության նիստի օրակարգում է Արարատի մարզպետի պաշտոնում ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին նշանակելու մասին հարցը: