2016թ. Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016թ. Հայաստանում արտադրվել է 277.9 հազար տոննա հաց: 2015թ. Համեմատ ցուցանիշը կրճատվել է 2.3%-ով:
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 1.2%-ով և կազմել 180.0 հազար տոննա, ձավարեղենի արտադրությունը կրճատվել է շուրջ 10%-ով 802.9 տոննա, հրուշակեղենի արտադրությունը աճել է 0.1%-ով և կազմել 16,247.3 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունն աճել է 15.8%-ով և կազմել 3,260.9 տոննա։