2016թ.-ի հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 13.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 13.6%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 43.9%-ով և կազմել 353.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 9.1%-ով և կազմել 140.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 0.3%-ով և կազմել 281.5 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 25%-ով և կազմել 0.3 մլն կՎտ ժամ։