Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները
02/03/2017 15:39
Կիսվել

Կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում կապահովվի, մասնավորապես, անկախ, ինքնուրույն և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության կայացումը, կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ դատական համակարգի վերաբերյալ բոլոր դժգոհություններն ուղղվում են արդարադատության նախարարին և այս առնչությամբ նախարարի սահամանափակ միակ լծակը օրենսդրական ճանապարհով համակարգը բարեփոխելու հնարավորությունն է: «Վարչապետի 100 օրվա ամփոփման ժամանակ արդարադատության նախարարության կողմից դատական համակարգի վերաբերյալ ներկայացված ախտորոշումը, տարբեր գնահատումների համաձայն, պայմանավորված էր ցածր վարկանիշով, ձևավորված ոչ միասնական դատական պրակտիկայով, կոռուպցիայի տարածված պատկերացումներով, դատավորների անկախության ցածր մակարդակով, գործերի ողջամիտ քննության խախտումներով և այլն»,-ասել է նախարարը և կարևորել ներկայացվող օրենքի նախագիծը վերոնշյալ խնդիրները լուծելու համար: Դատական օրենսգրքի նախագծի կարգավորումներից մեկը վերաբերում է «Բարձրագույն դատական խորհրդի» ձևավորմանը և գործունեության կարգին, որտեղ դատավորները մեծամասնություն չեն կազմելու. ներկայացված են լինելու հավասար թվով 5 դատավորներ և ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվելու են ԱԺ կողմից ձայների 3/5 մեծամասնությամբ: Այդ առումով Դատական օրենսգիրքը գնացել է դատական իշխանության անկախության երաշխավորի՝ «Բարձրագույն դատական խորհրդի» լիազորությունների հստակ սահմանմամբ: Վճռաբեկ դատարանի նախագահն իրավունք չի ունենալու հարուցել կարգապահական վարույթ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի նկատմամբ: Դատարանների նախագահները չեն կարողանալու ընտրվել «բարձրագույն դատական խորհրդի» անդամի պաշտոնում, ինչպես նաև «դատավորների ընդհանուր ժողովի» հանձնաժողովների կազմերում: Հաջորդ կարգավորումն այն է, որ «Դատարանների նախագահների խորհուրդն» այլևս որպես դատական համակարգի համար պարտադիր որոշումներ կայացնող մարմին գոյություն չի ունենալու: Վճռաբեկ դատարանի նախագահը չի հանդիսանալու բոլոր դատարաններին սպասարկող կառույցի հիմնադրի անունից հանդես եկող պաշտոնատար անձ: Օրենսգրքով կարգավորվում է նաև դատավորների գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ գործընթացը: Առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն դատավորները, որոնք քանակական և որակական ցուցանիշների հիման վրա ստացել են բարձր գնահատականներ: Օբյեկտիվ գնահատման ապահովման հարցում ներդրվելու է որևէ արտաքին միջամտություն բացառող էլեկտրոնային գնահատման համակարգ: Նախագծում անդրադարձ է կատարվել նաև հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացրած տևական ժամանակ քննվող գործերին, ինչն ունի իր օբյեկտիվ պատճառը՝ դատավորների ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես, դատավորների ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով կարևովել է միջդատական վարույթների գործերով՝ մասնագիտացված դատավորների առկայությանը: Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ նախագիծը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով:

Կառավարության հավանությանն է արժանացել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, պարտավոր է հրապարակել հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում: Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները ներկայացվում են առանձին: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականության բարձրացումը:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21