Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Ադրբեջանը 6 մլրդ դոլար է կորցրել
10/03/2017 18:14
Կիսվել

Ադրբեջանը 6 մլրդ դոլար է կորցրել

Ադրբեջանը օբյեկտների մասնավորեցման գործընթացում, որը 2016-ին ավելի մեծ մասշտաբներ է ստացել, կորցրել է 6 մլրդ դոլար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի տնտեսագետ Օքթայ Հագավերդիևի փոխանցմամբ` Ադրբեջանի անշարժ գույքի պետական կոմիտեն 2016-ի սեպտեմբերից անցկացրել է պետական օբյեկտների մասնավորեցման 20 աճուրդ, որոնց ժամանակ մասնավորեցրել է մոտ 1700 օբյեկտ:

Ըստ պետական մարմինների հրապարակումների՝ ներդրումային մրցույթների շրջանակներում մինչ օրս մասնավորեցված 100 արդյունաբերական ձեռնարկությունների վաճառքից ստացված հասույթը կազմել է մոտ 1 մլրդ դոլար, մինչդեռ  Ադրբեջանի կառավարության փորձագետների կանխատեսումների համաձայն` այս արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհումից պետք է առաջանար 7 մլրդ դոլար հասույթ:

Փորձագետի խոսքով՝ այս ամենից պարզ է դառնում, որ մասնավորեցման գործընթացների ժամանակ տեղի են ունեցել կոռուպցիոն գործարքներ, որոնց արդյունքում այդ գումարները գնացել են անհատների գրպանը և միայն չնչին մասն է հասել պետական բյուջե:

Բոլոր աճուրդները տեղի են ունեցել բաց կարգով, այսինքն՝ դրանց  մասնակցել են  անհատներ, տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, ներդրողներ:

Նավթի եւ մանաթի էժանացման պատճառով խոր տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը, որի գլխավոր խնդիրներից մեկը «Շահդենիզ-2» գազային հանքահորից գազը Թուրքիայի վրայով Եվրոպա արտահանելու «Հարավային միջանցք» գազային նախագծի իրականացումն է, պետք է մոտ 8 մլրդ դոլարի ներդրում կատարի նախագծում, սակայն չի կարողանում վարկեր ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

Ադրբեջանում, սակայն կոռուպցիան այնքան խոր արմատներ ունի, որ չնայած մասնավորեցման նպատակին և պետության համար այդ գումարների անհրաժեշտությանը, դրանց մեծ մասը յուրացվել է:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92