Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Կարեն Կարապետյանը ծանոթացել է Սյունիքի մարզի զարգացման ծրագրերին
11/03/2017 09:11
Կիսվել

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Սյունիքի մարզի զարգացման ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ:

Կառավարության ղեկավարը նախ եղել է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, որտեղ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել «Տաթևի դարպասներ» ներդրումային ծրագրի նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի շրջակա տարածքում կառուցել «Տաթևի դարպասներ» համալիրը, որի մեջ կներառվեն տեղեկատվական, ժամանցային և սպասարկման ենթակառուցվածքներ ու ծառայություններ՝ նպաստելով այցելուների քանակի աճին, ծառայությունների տեսակների ավելացմանը և դրանց որակի բարձրացմանը: Ըստ արդեն իսկ մշակված գլխավոր հատակագծի՝ ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել այցելուների կենտրոն, ազգային խոհանոցն ու ավանդույթները ներկայացնող սննդի օբյեկտներ, հին ավանդական հայկական խաղերի և զվարճանքի կենտրոն: Ծրագիրը նախատեսում է 6 ռազմավարական ուղղությամբ շուրջ 95 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի մոտ 1500 նոր աշխատատեղ, իսկ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը կքառապատկվի՝ հասնելով տարեկան 400 հազարի: Նշվել է, որ ծրագիրը հնարավոր է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցությամբ և «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում անհրաժեշտ է լուծել ենթակառուցվածքային խնդիրներ: Նախատեսվում է միջոցներ ներգրավել նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Վարչապետը ողջունել է ծրագրի նախագիծը՝ առաջարկելով այն բերել վերջնական տեսքի և առաջիկայում առարկայական քննարկել կառավարությունում:

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գորիսի հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն, շրջայցի ընթացքում ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին և մատուցվող բժշկական ծառայություններին: Նշվել է, որ 2013 թվականից գործող կենտրոնն ունի տարածաշրջանային նշանակություն՝ սպասարկելով Սյունիքի, Վայոց ձորի մարզերի և Արցախի բնակչությանը: Ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը տարեկան միջինում սպասարկում է 1500 մարդու և կատարում 500 վիրահատություն: Կարեն Կարապետյանը զրուցել է նաև հիվանդների հետ, ովքեր գոհունակություն են հայտնել կենտրոնի բժշկական ծառայությունների և սպասարկման որակից: Անդրադառնալով առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը նախատեսում է վերանայել քաղաքականությունն այդ ոլորտում և իրականացնել համակարգային բարեփոոխումներ:

Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, շրջայց կատարել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որտեղ անվճար տեխնոլոգիական կրթություն կստանան ինչպես այս համայնքի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները: Վարչապետին ներկայացվել է, որ եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված ժամանակակից այս լաբորատորիայում աշակերտները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ: Արտաժամյա դասընթացներից բացի, լաբորատորիայի սաները կմասնակցեն նաև մի շարք խրախուսական միջոցառումների, որտեղ կկիրառեն իրենց ձեռք բերած հմտությունները, կընդգրկվեն ավելի լայն և ստեղծագործական միջավայրում, կծանոթանան մյուս դպրոցների խմբակների աշակերտների աշխատանքներին: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք մարզային համաչափ զարգացման նպատակով առաջնահերթ հիմնվում են մարզերում, գործում են ՀՀ-ի ու Արցախի շուրջ 200 դպրոցում: «Արմաթ»-ում այժմ սովորում է ավելի քան 5 հազար դպրոցական: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացումը մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02