Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Կարեն Կարապետյան. երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ գործոնը բիզնեսին չխանգարելն է
14/03/2017 22:12
Կիսվել

Կարեն Կարապետյան. երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ գործոնը բիզնեսին չխանգարելն է

Յուրաքանչյուր երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը գործարար աշխարհն է: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում  Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Բոլոր զարգացած երկրներում տնտեսություն զարգացնելու և առաջ մղելու համար առաջին գործառույթը կայանում է նրանում, որ պետությունը բիզնեսին չպետք է խանգարի: Ընդհանրապես, պետական կառավարման համակարգում, եթե կառավարիչներն աշխատեն այդ սկզբունքով, որ բիզնեսին պետք չէ խանգարել, շատ խնդիրներ կլուծվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Անդրադառնալով ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ քայլերին` ՀՀ վարչապետն առաջին հերթին կարևորեց օրենսդրական դաշտի բարելավումը: «Պետական խոչընդոտները պետք է հասցվեն նվազագույնի, դատարանները պետք է աշխատեն, լիցենզիաների քանակը պետք է մինիմումի հասցվի, պետական ծառայողի հետ շփումները նույնպես հարկավոր է հասցնել նվազագույնի: Որովհետև, եթե ներդրողը չի կարողանում ներդրում կատարել, քանի դեռ չի հանդիպել բոլոր պաշտոնյաներին, դա արդեն խնդիր է դառնում»,- մանրամասնեց  վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ խոսակցություններին, թե Հայաստանում լրացուցիչ եկամուտներ ստանալ հնարավոր չէ: Նա հիշեցրեց, որ կառավարությունն արդեն հայտարարել է երկրում 3.2 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթ իրականացնելու մասին: «Մենք ակնկալում ենք, որ արդեն այս տարի մենք կկարողանանք 830-840 միլիոն դոլարի ներդրումներ իրականացնել: Ամեն ինչ հստակ ֆիքսված է մեր ծրագրերում` ֆինանսական աղբյուրները, նախագծերը, ներդրում կատարողները: Մենք լրացուցիչ քննարկում ենք նաև Գյումրիի ներդրումային ծրագիրը»,- ասաց վարչապետ Կարապետյանը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12