Աբովյան քաղքում կհիմնադրվի TATRA բեռնատար մեքենաների արտադրության գործարան՝ կստեղծվի 2000 աշխատատեղ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, ով նաև ՀՀԿ ռեյտինգային թեկնածու է Կոտայքի մարզում, հայտնել է, որ հայ գործարարների հետ վարչապետ Կարապետյանի Մոսկվայում կայացած հանդիպան արդյունքներից մեկն այն է, որ չեխական աշխարհահռչակ TATRA TRUCKS և ZENON LIMITED LIABILITY COMPANY ընկերությունները Կոտայքի մարզում կհիմնադրեն TATRA բեռնատար մեքենաների արտադրության գործարան:
Ծրագրի ավարտական փուլում նախատեսվում է 2000 նոր աշխատատեղերի ստեղծում: Հիմնադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: