Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ֆինանսների նախարարություն. ստորագրվել է դրամաշնորհի համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև
24/03/2017 10:15
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. ստորագրվել է դրամաշնորհի համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև

Մարտի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ներկայացուցիչների միջև: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (Համաշխարհային բանկ) միջև ստորագրվել է 1,800,000 ԱՄՆ դոլար գումարի չափով «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը: Դրամաշնորհային միջոցները տրամադրվել են որպես դոնոր հանդես եկող Ճապոնիայի կողմից «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման հատուկ հիմնադրամ» հավատարմագրային հիմնադրամի շրջանակներում: Նշյալ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Համաշխարհային բանկի կողմից՝ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին:

Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մոնիտորինգի և գնահատման կարողությունները և համակարգերը՝ վերջինիս հնարավորություն տալով իրականացնել փաստերի վրա հիմնված գյուղատնտեսական քաղաքականության վերլուծություններ և ձևակերպում:

Ծրագիրը կազմված է երկու բաղադրիչներից՝ «Փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման վերլուծության և ձևավորման համար կարողությունների զարգացում» և «Ծրագրի կառավարում և վարչարարություն, մոնիտորինգ, գնահատում և գիտելիքների տարածում»:

Նախարար Արամյանը իր գոհունակությունն է հայտնել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի հետ համագործակցության համար:

«Ստորագրեցինք համաձայնագիր Համաշխարհային բանկի հետ. 1.8 միլլիոն դոլարի չափով դրամաշնորհ, որը տրվելու է Հայաստանի Հանրապետությանը Համաշխարհային բանկի կողմից: Հիմնականում դրամաշնորհը ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և, ամենակարևորը, գյուղատնտեսության նախարարության կարողությունների զարգացմանը», – նշել է Վարդան Արամյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի երկար տարիների համագործակցության պատմություն Համաշխարհային բանկի խմբի հետ: Մենք միասին աշխատում ենք գյուղատնտեսության ոլորտում ավելի քան երկու տասնամյակ: Այսօր ստորագրվեց մի շատ կարևոր դրամաշնորհի համաձայնագիր, որը, վստահ ենք, մեծապես կաջակցի գյուղատնտեսական ոլորտում խնդիրների հաղթահարմանը», – ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52