Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ռոսիա 24-ի նոր ֆիլմը Հայաստանի ներդրումային գրավչության և ավանդույթների մասին. Տեսանյութ
25/03/2017 22:34
Կիսվել

Ռոսիա 24-ի նոր ֆիլմը Հայաստանի ներդրումային գրավչության և ավանդույթների մասին. Տեսանյութ

Ռուսաստանի քաղաքացիների համար ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու հնարավորությունը ռուս զբոսաշրջիկներին թույլ է տալիս բացահայտել Հայաստանն ուղեցույցի էջերից այն կողմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս խոսքերով է ռուսական «Ռոսիա 24» ընկերության թղթակիցը սկսում է Հայաստանի մասին պատմող ռեպորտաժը, որի մեջ անդրադարձ է կատարում Հայաստանում գորգագործության, գինեգործության և այլ ոլորտների զարգացմանը:

Նկարագրելով Կասկադը՝ նա նշում է, որ այդ կառույցն ինչ-որ չափով հիշեցնում է հենց Հայաստանը: «Հայաստանի որդիները մի ժամանակ լքեցին երկիրը տարբեր պատճառներով, իսկ հիմա վերադառնում ու վերականգնում են այն»,- ասվում է ռեպորտաժում:

Առավել մանրամասն անդրադարձ է կատարվում գինեգործությանը՝ շեշտելով, որ «հնագույն գինու տեսակը՝ Արենին ժամանակակից Pinot Noir-ի նախնին էր»: Նշվում է նաև, որ խորհրդային շրջանում հայկական խաղողի արտադրությունը հիմնականում ուղղվում էր կոնյակի արտադրությանը, իսկ հիմա գինեգործությունը վերածնվում է, որի արտադրության արդյունքը տարածվում է ողջ աշխարհով:

«Ծիրանի այգիներ, գինու խաղողի այգիներ, համտեսներ. այս ամենն ինչպես հիմա ընդունված է ասել էկոտուրիզմի մաս է, որի զարգացման վրա Հայաստանի իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում»,- նշում է ռուս լրագրողը:

Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում կրթության ոլորտում նորարարություններին, մասնավորապես ներկայացվում է Դիլիջանի դպրոցի ու Թումոյի փորձը: «Հայաստանում միշտ ձգտել են լավ կրթություն տալ, սակայն հիմա խնդիր է դրված երկրի կրթությունը նոր որակական մակարդակի բարձրացնել»,- նշում է «Ռոսիա 24»-ի թղթակիցը: Նա նաև ընդգծում է, որ բոլոր ներդրումների հիմնական հեղինակները փոքր ձեռնարկատերերն են, սակայն պետության աջակցությունը ևս կարևոր է:

«Բիզնեսից որոշակի ազդակներ մենք ստանում ենք, սակայն գիտեք, որ ապրիլի 2-ին մեզ մոտ ընտրություններ են, իսկ բիզնեսը հասարակության ամենապրագմատիկ մասն է, այն որոշակի սպասումներ ունի հետընտրական շրջանի հետ կապված: Կարծում եմ, որ մեր խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տնտեսական ակտիվությունը կաճի»,- «Ռոսիա 24»-ին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հետաքրքրությունը մեծ է հենց ռուս գործարարների կողմից, ովքեր արդեն հնարավորություն կունենան Հայաստան այցելել ներքին անձնագրերով»,- իր հերթին ամփոփել է ռուսական հեռուստաընկերության թղթակիցը:

2017թ. փետրվարի 23-ից ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով: Ավելի վաղ, «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ այս տարվա փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել ՌԴ 3091 քաղաքացի: Այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41