Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ համագումարին
30/03/2017 10:44
Կիսվել

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ համագումարին

Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեյնթ Ջուլիանսի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Արենա» կոնֆերանսների կենտրոնում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ, համագումարը հյուրընկալած երկրի` Մալթայի Ազգայնական կուսակցության նախագահ Սիմոն Բուզուտիլը:

Համագումարի երկու օրերին պատվիրակների ուշադրության կենտրոնում են լինելու համաեվրոպական նշանակության հարցերը, օրակարգում մեծ տեղ է վերապահված «Եվրոպայի ապագան» առանցքային թեմայով քաղաքական քննարկումներին: Անդրադարձ կլինի նաև Եվրոպական հարևանության խնդիրներին, Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումներին, միջազգային արդի մարտահրավերներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը համագումարի այսօրվա լիագումար առաջին նիստում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, երկկողմ գործընկերության ընդլայնման ու խորացման նոր հնարավորություններին ու հեռանկարին, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին կարևորագույն հանգրվան հանդիսացող` օրերս կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եվրոպական մեծ ընտանիքի առաքելությանն ու խնդիրներին: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Եվրամիությունը հաջողությամբ կհաղթահարի նաև զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ շարունակելով խաղաղության, կայունության և զարգացման իր ուրույն առաքելությունը, որից կշահեն ինչպես Եվրոպայի ժողովուրդները, այնպես էլ Եվրոպայի բարեկամները:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում

Հարգելի՛ պարոն նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին` այստեղ հրավիրելու համար: Իհարկե, նաև հաջողություն եմ մաղթում Մալթայի Ազգայնական կուսակցության նախագահ պարոն Բուզուտիլին ապագա խորհրդարանական ընտրություններում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս տարին շատ ակտիվ սկսվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների տեսանկյունից: Փետրվարի վերջին տեղի ունեցավ հիրավի պատմական իրադարձություն. Բրյուսելում նախագահ Տուսկի հետ միասին մենք ազդարարեցինք մեր երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ արդեն Երևանում, կողմերը նախաստորագրեցին այն: Նախատեսում ենք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ստորագրել այս կարևոր փաստաթուղթը՝ ապավինելով նաև մեր գործընկերների աջակցությանը։ Ուժի մեջ մտնելուց հետո այն նոր էջ կբացի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում՝ ամրապնդելով դրանց ինստիտուցիոնալ հիմքը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր գործընկերության ընդլայնման և խորացման համար:

Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետևողականության, մյուս կողմից վերջին տարիներին Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում:

Հարգելի՛ գործընկերներ,

Ընդամենը երեք օր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սա կարևորագույն հանգրվան է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Հաշվի առնելով երկրի զարգացման առանձնահատկությունները՝ մենք մեր առջև խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման և ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Մենք հանձնառու ենք և անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Ընտրությունները դիտարկելու համար Հայաստանը հրավիրել է միջազգային բոլոր համապատասխան կառույցներին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ԵԽԽՎ-ին, Եվրոպական խորհրդարանին, ԵԱՀԿ և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներին:

Շնորհակալ ենք Եվրոպական միությանը և, իհարկե, ԵԺԿ-ին՝ Հայաստանի համար այս կարևոր գործընթացներում մեր կողքին գտնվելու համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մի քանի օր առաջ եվրոպական համայնքները հանդիսավորությամբ նշեցին Հռոմի պայմանագրի 60-ամյակը, որն անհրաժեշտ պայմաններ ստեղծեց Եվրոպայի քաղաքացիների ներկա բարեկեցության և կայուն զարգացման համար: Հայաստանում մեծ հետաքրքրությամբ են հետևում այս հոբելյանական միջոցառումներին, ինչպես նաև դրանց զուգահեռ ընթացող քննարկումներին: Եվրամիության պատմությունն առաջին հերթին խնդիրները միասնաբար լուծելու, տարաձայնությունները հաղթահարելու և, վերջապես, միասնաբար հաջողություն կերտելու օրինակ է: Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այդ առիթով իրավամբ նշել է. «Եվրոպական միության հիմնադիր հայրերը Եվրոպան չէին տեսնում որպես սոսկ արձանագրությունների և ընթացակարգերի մի ժողովածու: Նրանք այն տեսնում էին՝ որպես կենսակերպ, որպես մարդուն հասկանալու մի ձև՝ հիմնված նրա մշտագո և անօտարելի արժանապատվության վրա»:

Մենք հավատում ենք, որ Եվրամիությունը հաջողությամբ կհաղթահարի նաև զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ շարունակելով խաղաղության, կայունության և զարգացման իր ուրույն առաքելությունը, որից կշահեն ինչպես Եվրոպայի ժողովուրդները, այնպես էլ Եվրոպայի բարեկամները:

Շնորհակալ եմ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75