Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ՊԵԿ. 2017թ. առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով
06/04/2017 11:51
Կիսվել

ՊԵԿ. 2017թ. առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով

2017թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել են 255 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 196 մլրդ դրամը՝ հարկային մարմնի կողմից, իսկ 59 մլրդ դրամը` մաքսային: 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով կամ 10.5%-ով: Հարկային մասով աճը կազմել է 20.3 մլրդ դրամ կամ 11.6%, իսկ մաքսային մասով` 4 մլրդ դրամ կամ 7.3%: Մուտքերի աճը հիմնականում պայմանավորվել է ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ: Հարկային վարչարարության պատժիչ մեխանիզմները կիրառվում են՝ հարկեր թաքցնելը կանխարգելելու և հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով` նպաստելով հարկերի իրական ծավալների ինքնահայտարարագրմանը: Իսկ որպես հարկ վճարողների գործունեության գնահատման հիմնական եղանակ գործածվում են կամերալ ուսումնասիրություններն ու վերլուծական գործիքները: Արդյունքում, 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացված բոլոր ստուգումների և ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 1186-ով կամ 44%-ով: Փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-մարտի 868.9 հազ. դրամի դիմաց այս տարի կազմել է 4432.2 հազ. դրամ. ցուցանիշի գծով աճը՝ 3563.3 հազ. դրամ կամ 410%:

Խոշոր հարկ վճարողների հարկային մուտքերը 2016թ.-ի հունվար-մարտ ամիսների՝ 100,6 մլրդ դրամի համեմատ ավելացել են 13,9 մլրդ դրամով՝ 2017թ.-ին կազմելով 114,5 մլրդ դրամ, այսինքն՝ աճը կազմել է 13,8%: ՀՀ հարկային մուտքերում Խոշոր հարկ վճարողների ՀՏ կողմից հավաքագրված հարկային եկամուտները 2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին կազմել են 59,5%, իսկ 2017թ.-ին՝ 60,6%:

Ստվերի կրճատման նպատակով փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ուղղված աշխատանքների արդյունքում 2016թ. հունվար-մարտ ամիսների համեմատությամբ 2017թ. 3 ամիսներին 214,9 հազարով կամ 17,8%-ով ավելացել է ԽՀՎ ՀՏ-ում հաշվառված հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը. 2016թ. 1206 հազ. հարկային հաշվի փոխարեն 2017թ. դուրս է գրվել 1420,9 հազար:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39