
Կարեն Կարապետյան. Կառավարությունն անցնում է աշխատանքային արտակարգ ռեժիմի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հայտարարեց աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու մասին: «Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու հնարավորություն: Իմ հորդորը հետևյալն է. աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության և բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստում ասաց վարչապետը։
Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված քվեարկության արդյունքում Ազգային ժողով է անցել քաղաքական 4 ուժ. առաջատարը ՀՀԿ-ն է՝ 49.12 տոկոսով, հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, համապատասխանաբար, 27.32 և 7.77 տոկոսով և ՀՅԴ-ն՝ 6.57 տոկոսով։