Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Beeline. գործարկվել է «Գտի՛ր քո հեռախոսը» ծառայությունը
06/04/2017 16:19
Կիսվել

Beeline. գործարկվել է «Գտի՛ր քո հեռախոսը» ծառայությունը

Beeline-ը հայտարարում է «Գտի՛ր քո հեռախոսը» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին բջջային սարքավորման  կորուստի դեպքում ստուգել, արդյոք տվյալ սարքավորումն օգտագործվում է Beeline բջջային ցանցում, թե՝ ոչ:

Այն բաժանորդները, ովքեր կորցրել են իրենց բջջային սարքավորումը (բջջային հեռախոս, պլանշետ), կարող են այս ծառայության միջոցով տեղեկանալ, թե կորած սարքավորումը Ընկերության բջջային ցանցում օգտագործվում է, թե ոչ: Հրահանգը պետք է ուղարկել միայն Beeline բջջային ցանցին միացած հեռախոսից:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Beeline-ի ցանկացած բջջային հեռախոսից հավաքել USSD հրահանգ՝ *150*IMEI#, որտեղ IMEI-ն համարախումբն է 15 թվանշաններից և եզակի է յուրաքանչյուր սարքավորման համար: Օրինակ՝ *150*123456789012345#։ Եթե բջջային սարքավորումը գործում է Beeline ցանցում, ապա hրահանգը մուտքագրելուց  հետո բաժանորդը կստանա SMS ծանուցում, որ նշված IMEI-ով սարքավորումը գտնվել է: Նշվում է նաև սարքավորման օգտագործման վերջին ամսաթիվը: Ընկերության ցանցում մուտքագրված IMEI չգտնելու դեպքում, բաժանորդը ստանում է SMS ծանուցում, որ նշված IMEI-ով սարքավորում չի գտնվել:

«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ կա նման հնարավորություն և մենք շարունակում ենք հետևել մեր բաժանորդների առաջարկներին և ցանկություններին՝ տրամադրելով նրանց առավել պահանջված, պարզ և հարմար ծառայություններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

Նշենք, որ ծառայությունը հասանելի է Ընկերության բջջային կապի հետվճարային և կանխավճարային բոլոր բաժանորդներին, բացառությամբ՝ Ինտերնետի սակագնային փաթեթներին: Ծառայությունը վճարովի է: Յուրաքանչյուր հարցման համար ծառայության վճարը կազմում է 500 դրամ  ներառյալ ԱԱՀ: Հարցմումների քանակը անսահամանափակ է:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34