Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին
11/04/2017 17:43
Կիսվել

Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Վարչապետը ողջունել է Վրաստանի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը վստահելի բարեկամական հարաբերություններ ունեն: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017 թ. փետրվարին Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներից, որի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր: Այս առումով ՀՀ վարչապետը կարևորել է բիզնես կապերի խթանման, ինտեգրացիոն միավորումների և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում փորձի փոխանակման, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման և այլ ուղղություններով նախանշված նախագծերի իրականացումը:

Միխեիլ Ջանելիձեն վերահաստատել է Վրաստանի վարչապետի շահագրգռվածությունը՝ ՀՀ կառավարության ղեկավարի այցի ընթացքում ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Նա ընդգծել է, որ Վրաստանը բարձր է գնահատում ՀՀ վարչապետի՝ կոնկրետ ծրագրերի և արդյունքների ուղղությամբ միասին առաջ շարժվելու մոտեցումը և արդեն իսկ որոշակի քայլեր է ձեռնարկում: Վրաստանի ԱԳ նախարարը նաև շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար և փոխանցել Վրաստանի վարչապետի շնորհավորանքը  Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ ու բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության ընթացքի շուրջ, անդրադարձել հետագա քայլերին: Կարեն Կարապետյանը և Միխեիլ Ջանելիձեն կարևորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և դրանք ավելի հասանելի դարձնելու առումով

ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58