Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՊԵԿ. զբոսաշրջային փաթեթների կանխիկ վաճառքի դեպքում ոչ միայն ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվում, այլև գրավոր պայմանագրեր չեն կնքվում
11/04/2017 18:01
Կիսվել

ՊԵԿ. զբոսաշրջային փաթեթների կանխիկ վաճառքի դեպքում ոչ միայն ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվում, այլև գրավոր պայմանագրեր չեն կնքվում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ շարունակվում են ոլորտային հանդիպումները. ՊԵԿ-բիզնես երկխոսության օրակարգում ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացումն ու դրանց նվազեցմանն ուղղված քայլերն են: Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում. սրանք այն հիմնական ռիսկերն են, որ արձանագրվել են գրեթե բոլոր ոլորտներում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի դիտարկմամբ՝ ձեռնարկված միջոցառումներով պետք է հասնել նրան, որ բոլոր գործարքները փաստաթղթավորվեն, աշխատողները ձևակերպվեն և արձանագրվի  աշխատավարձերի իրական չափը:

Զբոսաշրջային գործունեություն իրականացնող հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտի ռիսկերը. 71 տնտեսվարողի ստվերի գնահատմամբ ՊԵԿ-ն արձանագրել է, որ զբոսաշրջային փաթեթների կանխիկ վաճառքի դեպքում ոչ միայն ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվում, այլև գրավոր պայմանագրեր չեն կնքվում սպառողների հետ: Իսկ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատմամբ զբաղվող 76 խոշոր ընկերությունների ստվերի գնահատմամբ էլ արձանագրվել է իրացման ոչ լիարժեք գների ձևակերպում:  Գնահատված 35 տնտեսվարողի մասով արձանագրվել է շուրջ 50 տոկոսի ստվեր: Հարկային ռիսկեր են նկատվել նաև կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող հարկ վճարողների դաշտում: 82 տնտեսվարողի ստվերի գնահատման արդյունքում արձանագրվել է, որ ներմուծողը ապրանքներն իրացրել է իրականից էականորեն ցածր գներով, իսկ ձեռքբերման գներում էլ արձանագրվել է ծախսերի ուռճացում: 46 տնտեսվարողի գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ ստվերը ոլորտում կազմում է շուրջ 54 տոկոս: «Տնտեսվարողները շահույթ պետք է ստանան աշխատանքի արդյունավետ կազմակերպման միջոցով, այլ ոչ թե հարկեր չվճարելու ճանապարհով»,-ընգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում ստվերի կրճատմանն ուղղված միջոցառումներով արձանագրված աճի զգալի մասը բաժին է ընկնում ռիսկային համարվող ընկերություններին:  2017-ի առաջին եռամսյակում, նախորդի համեմատ, ոչ ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ գրանցվել է հարկային եկմաուտների 6 տոկոս աճ, իսկ ռիսկային խմբում՝ շուրջ 26 տոկոս: Տեսչությունում հարկային ռիսկերը  քննարկել են խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ: Խոշոր սուպերմարկետների հարկային մուտքերը նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատությամբ 2017-ի նույն ժամանակահատվածում աճել են 870,9 միլիոն դրամով:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի վստահեցմամբ՝ կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է ջանքերը ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ տնտեսվարողներից ակնկալելով վարքագծի էական փոփոխություն.

«Դրական փոփոխություններ չարձանագրվելու դեպքում ՊԵԿ-ը դիմելու է վարչարարական խիստ գործիքների կիրառմանը: Իսկ բարեխիղճ տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ քանի դեռ չունեն հարկային ռիսկեր՝ կոմիտեն որևէ կերպ չի միջամտի իրենց գործունեությանը»:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41