Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Կարեն Կարապետյան. ստեղծում ենք գյուղատնտեսական «սպեցնազ»
13/04/2017 15:13
Կիսվել

Կարեն Կարապետյան. ստեղծում ենք գյուղատնտեսական «սպեցնազ»

Կառավարությունը հավանություն է տվել Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին, որի հիմնական նպատակը բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության դիմակայունության մակարդակի բարձրացման, ոլորտի ռիսկերի մեղմման ու հասցվող վնասների կանխարգելման բնագավառում քաղաքականության հիմնական ուղղությունների կանխորոշումն է: Հիմնավորման համաձայն, ՀՀ-ում բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածքներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա:

Բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը վկայում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է պետական քաղաքականության հստակեցումը և վերջինիս հիման վրա համապատասխան միջոցառումների իրականացումը: Փաստաթղթով ներկայացվում են բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հիմնական ուղղությունները, դրանց իրականացման մոտեումները, հայեցակարգի իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները: Կարեն Կարապետյանը կարևորել է հայեցակարգով նախատեսվող քայլերը և նշել. «Շատ լավ բան եք նախատեսել: Այս միջոցառումների մեջ ներառված է ապահովագրումը, ոռոգման համակարգի բարելավումը, կարկտապաշտպան միջոցների՝ ցանցերի հարցը, հողատեսքերի հակահեղեղային պաշտպանությունը, սերմնաբուծությունը: Վստահ եմ՝ խելացի համակարգ է, և ոլորտում շատ բարելավելու բան ունենք: Ձեզնից ակնկալում ենք որակապես փոխել այդ համակարգը: Նրա մուլտիէֆեկտը լինելու է անկանխատեսելի»:

Կառավարությունն ընդունել է «Մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» որոշում: Այն պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, գյուղատնտեսության ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է ստեղծել թիրախավորված խորհրդատվություն, որը կապահովի գյուղատնտեսության ոլորտի դերակատարների կարողությունների զարգացումը, կմատուցի բարձրակարգ մասնագիտացված ծառայություններ, կօժանդակի նորարարության, նոր տեխնոլոգիաների, գիտելիքների ներդրմանը, կմատուցի գյուղացիական տնտեսությունների կայացմանը, առևտրայնացմանը զարգացմանը և արդիականացման ուղղված խորհրդատվություն և ծառայություններ: Վարչական ապարատի օպտիմալացման, պահպանման ծախսերի կրճատման, այդ թվում՝ ավտոմեքենաների թվաքանակի, արդյունքում հնարավոր կլինի խորհրդատուների վարձատրություն բարձրացնել մոտ երկուսուկես անգամ: Որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է 241 հաստիքի փոխարեն հիմնադրամում սահմանել 140-150 հաստիք, ընդ որում բուն մասնագիտական գործունեություն իրականացնող խորդհրդատուների քանակը նվազեցնել ընդամենը մոտ 20 հաստիքով: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է. «Մենք ունեինք մի համակարգ, որը պետք է կրթեր մեր գյուղատնտեսին: Համակարգը համարում ենք ոչ էֆեկտիվ, որովհետև դրա արդյունքում ունենք 352 ֆերմեր ու կոոպերատիվ: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն ստեղծում ենք սպեցնազ: Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր և կոոպերատիվ ունենք, քանի գյուղատնտեսի աչքեր է սկսել փայլել: Գյուղատնտեսության նախարարը շատ համարձակ բարեփոխումներ է սկսել, մենք իրեն ամեն ինչով աջակցելու ենք»:

Կառավարությունը սահմանել է գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման և հաստատման կարգը, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները: ՀՀ կառավարության գործունեության ծրագրով, ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությամբ կարևորվել է կոոպերացիայի զարգացումը:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25