Գրանցված միջին աշխատավարձը 183 հազար դրամ է
Հայաստանում աշխատողների գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 183.64 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է ավելի քան 60 հազար ՀՀ դրամ:
Այսպես, եթե հաշվետու ամիսներին պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 155.12 հազար ՀՀ դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 219.61 հազար ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ հաշվետու երեք ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.1% աճ:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: